Օտարերկրացիներից ՀՀ-ում ամենամեծ թվով անշարժ գույք գնողներն ու վաճառողները ՌԴ քաղաքացիներն են

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները շարունակում են լինել ՀՀ  անշարժ գույքի շուկայում ամենամեծ թվով առքուվաճառքի գործարքներ իրականացնող սուբյեկտները։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող  տվյալները։ 


Ըստ այդմ՝ այս տարվա ապրիլին օտարերկրյա քաղաքացիների կողմից  անշարժ գույքի գնման ընդհանուր 111 գործարք է իրականացվել, որից 72-ը՝ ՌԴ քաղաքացիների կողմից, 12-ը՝ ԱՄՆ, 7-ը՝ եվրոպական պետությունների, 7-ը՝ Իրանի, 4-ը՝ ԱՊՀ պետությունների՝ բացառությամբ ՌԴ-ի, 9-ը՝ այլ պետությունների քաղաքացիների կողմից։ Մասնավորապես ՌԴ քաղաքացիները  բազմաբնակարան շենքում գտնվող 30 բնակարան են գնել,  21 անհատական բնակելի տուն, 1-ական արտադրական և հասարակական նշանակության շինություն, 6 ավտոտնակ, 13 հող։ ՌԴ քաղաքացիների կողմից անշարժ գույքի վաճառքի  168 գործարք է իրականացվել, որից 52-ը՝ բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի, 50-ը՝ անհատական բնակելի տան, 5-ը՝ հասարակական նշանակության շինության, 4-ը՝ ավտոտնակի, 57-ը՝ հողի, որից 32-ը՝ գյուղատնտեսական նշանակության։ ԱՄՆ քաղաքացիների կողմից էլ գնվել է 12 անշարժ գույք, վաճառվել՝ 13-ը, Իրանի քաղաքացիների կողմից գնվել է 7, վաճառվել՝ 6, եվրոպական պետությունների քաղաքացիների կողմից գնվել է 7, վաճառվել՝ 15, ԱՊՀ պետությունների կողմից  գնվել է 4, վաճառվել՝ 12, այլ պետությունների կողմից գնվել է  9, վաճառվել՝ 5 անշարժ գույք։ Օտարերկրացիների կողմից վաճառված գույքի ընդհանուր թիվը 219 է՝ 68 բազմաբնակարան շենքում գտնվող բնակարան, 64 բնակելի տուն, 6 հասարակական նշանակության շինություն, 11 ավտոտնակ, 70 հող, որից 39-ը՝ գյուղատնտեսական նշանակության։

Հ. Մ.